ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 
  • Սաուդյան Արաբիայում դատարանը պատմական վճիռ է կայացրել

    Սաուդյան Արաբիայում դատարանը պատմական վճիռ է կայացրել

    Սաուդյան Արաբիայում դատարանը պատմական որոշում է կայացրել մի կնոջ գործով, որը դատարանի առջև էր կանգնել առանց հոր թույլտվության ճանապարհորդելու համար: Ըստ դատարանի որոշման՝ նա ոչ մի հանցագործություն չի կատարել և իրավասու է ինքնուրույն ընտրել իր ապրելու վայրը: Դատավորի որոշման մասին իր թվիթերյան էջում գրել է փաստաբանը, որը որոշումը «պատմական» է բնորոշել, գրում է alarabiya.net կայքը:
  • ԵՄ-ն կոչ է արել ավարտել Սերբիայի և Կոսովոյի երկխոսությունը

    ԵՄ-ն կոչ է արել ավարտել Սերբիայի և Կոսովոյի երկխոսությունը

    ԵՄ հովանու ներքո Սերբիայի և Կոսովոյի ալբանական իշխանությունների երկխոսությունը 10 տարի անց հաջող ավարտելու ժամանակն է՝ հայտարարել է Բելգրադի և Պրիշտինայի բանակցությունների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակը:
  • Էրդողանը Սերբիայի և Կոսովոյի ղեկավարների հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

    Էրդողանը Սերբիայի և Կոսովոյի ղեկավարների հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսել է Սերբիայի և Կոսովոյի իր գործընկերներ Ալեքսանդր Վուչիչի և Հաշիմ Թաչիի հետ՝ տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
  • Deutsche Bank-ը կանխատեսել է անկարգությունների դարաշրջան

    Deutsche Bank-ը կանխատեսել է անկարգությունների դարաշրջան

    Deutsche Bank-ի վերլուծաբանների կարծիքով՝ 2020-ին աշխարհը գուցե թևակոխում է «անկարգությունների դարաշրջան»՝ գրում է РБК-ն՝ հղում կատարելով ուսումնասիրությանը:
  • Իշխանությունները ցանկանում են Ապրիլյանի քննող հանձնաժողովի եզրակացությունը քննարկել աշնանային նստաշրջանի 1-ին քառօրյայում

    Իշխանությունները ցանկանում են Ապրիլյանի քննող հանձնաժողովի եզրակացությունը քննարկել աշնանային նստաշրջանի 1-ին քառօրյայում

    ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն արդեն ավարտել է իր աշխատանքները, և սպասվում է հանձնաժողովի ամփոփիչ եզրակացության հրապարակումը։ Հանձնաժողովի եզրակացությունը հանրային լայն հարթակում հետաքրքրության առարկա դարձավ հատկապես այն պատճառով, որ թեման ժամանակ առ ժամանակ քաղաքական շահարկումների առարկա է դարձել։
  • Քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովն իր ամփոփիչ զեկույցը սեպտեմբերին կներկայացնի ԱԺ նախագահին

    Քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովն իր ամփոփիչ զեկույցը սեպտեմբերին կներկայացնի ԱԺ նախագահին

    Քառօրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողովն իր ամփոփիչ զեկույցը սեպտեմբերին կներկայացնի ԱԺ նախագահին։ Այն դեռ պատրաստ չէ, վերջնական տեսքի է բերվում, սակայն կուլիսներում բուռն խոսակցություններ են ծավալվել՝ ի վերջո ո՞ւմ համար և հանուն ինչի՞ ստեղծվեց։ Նիստերն անցել են փակ ռեժիմով, ոչ լրագրողները, ոչ հանրությունը հնարավորություն չի ունեցել հետևելու ընթացքին։
  • Ըստ փակ սոցհարցումների՝ Փաշինյանի վարկանիշը ընկնում է

    Ըստ փակ սոցհարցումների՝ Փաշինյանի վարկանիշը ընկնում է

    «Փաստը» գրում է, որ պարբերաբար «ներքին օգտագործման համար», տարբեր կառույցների կողմից անցկացվում են սոցիոլոգիական հարցումներ: Վերջերս իշխանությունների և մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հետ կապված նման հարցումներ են անցկացրել ԱՄՆ դեսպանատունը, ԱԱԾ-ն և ընդդիմադիր ուժերից մեկը։ Ըստ թերթի աղբյուրների` 3 հարցումների տվյալները գրեթե նույնական են. Փաշինյանի վարկանիշը ընկնում է։ Վերջին հարցումների համաձայն` նրա վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել՝ հասնելով 17,2 տոկոսի։
  • Ռուստամ Բադասյանի և ՀԱԿ-ականների պայքարը նոր թափ է ստացել

    Ռուստամ Բադասյանի և ՀԱԿ-ականների պայքարը նոր թափ է ստացել

    «Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և ՀԱԿ-ականների միջև կուլիսային պայքարը նոր թափ է ստացել։
  • Լույս չի լինի

    Լույս չի լինի

    ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 10-ին կհոսանքազրկվեն.
    Երևանում՝
    10։00-16։00 Փարպեցի փ. 9, 9Ա, 11, 13 շենքեր, Թումանյան 2-րդ փակուղի, Թումանյան փ. 19, 39 շենքեր, Թումանյան 2-րդ փակ 1 շենք, Սարյան փ. 1, 1ա, 20 շենքեր, Պուշկին փ. 49 շենք, Փարպեցի փ. 14, 16, 20, Պուշկին 52, 54 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կասյան փ. 6 շենք, Քոչար փ. 8 շենք, Ա.Խաչատրյան փ. 20 շենք, Ա.Խաչատրյան փ. 1/2, 1/4, 30, 32 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։
  • ՀՀԿ շարքերը շարունակում են համալրվել երիտասարդներով

    ՀՀԿ շարքերը շարունակում են համալրվել երիտասարդներով

    Սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել ՀՀԿ-ին վերջերս անդամագրված երիտասարդների հերթական հանդիպումը ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: